-
22.10.2020|
12:53
Հայաստանը կոչ է անում «Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից»՝ հայտարարում է ԱԳՆ-ն:
-
22.10.2020|
12:51
Ստեփանակերտում իրադրությունը շարունակում է մնալ նույնը՝ արդեն չորրորդ օրն է այստեղ հանգիստ է: Առավոտյան ևս խաղաղ է: Քաղաքում նախորդ օրերի պես շարունակում են գործել մի քանի խանութներ, հացի փռեր և դեղատներ:
-
22.10.2020|
12:43
Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը CNN Türk-ի եթերում հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է զորք ուղարկել Ադրբեջան, եթե նման պահանջ լինի:
-
22.10.2020|
10:27
Հոկտեմբերի 22-ի առավոտվա դրությամբ տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Բացի օջախային մարտերից, հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են, տեղեկացնում է Պաշտպանության բանակը։
-
21.10.2020|
21:44
Ռազմական հակամարտությունների հետաքննությամբ զբաղվող Conflict Intelligence Team-ը հաստատել է Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանի կողմից Սիրիայից վարձկանների օգտագործումը։
-
21.10.2020|
21:42
Արթուր Դավթյանը գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ միջազգային հանրության, համապատասխան երկրների իրավասու մարմինների կողմից այս փաստերի նկատմամբ պահպանվող լռությունն ու անտարբերությունն Ադրբեոջանի և Թուրքիայի կողմից դիտվում են որպես միջազգային իրավունքի խախտմամբ սկսած ագրեսիան շարունակելու թույլտվություն:
-
21.10.2020|
21:41
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 21-ին ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Նա անդրադարձել է ստեղծված պատերազմական իրավիճակին և նշել, որ, հաշվի առնելով թշնամու նկրտումները, պետք է պատրաստվել երկարաժամկետ գործողությունների:
-
21.10.2020|
21:40
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված վիճակին և հետագա անելիքներին:
-
21.10.2020|
21:36
Քայլ 1. Ձեւավորել կամավորական ջոկատ (նվազագույնը 30 հոգի):
Քայլ 2. Ընտրել հրամանատար:
Քայլ 3. Դիմել հրամանատարի բնակության վայրի զինկոմիսարիատ:
Քայլ 4. Զորամասերից մեկում անցնել ներդաշնակում, պատրաստում:
Քայլ 5. Մեկնել հայրենիքի պաշտպանության առաջնագիծ:
Քայլ 6. Հաղթել:
-
21.10.2020|
21:35
Ռուսական օդուժն այս շաբաթ ավիահարվածների ևս մեկ տարափ է իրականացրել Սիրիայի հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ թիրախավորելով «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման և նրանց աջակիցների դիրքերը գրում է Al-Mmasdar News-ը՝ հղում անելով Լաթաքիա նահանգի ղեկավարությանը: